ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոշու փոթորիկ Թուրքիայի երկրաշարժից տուժած քաղաքներում
Փոշու փոթորիկը ծածկել է Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժից տուժած քաղաքները: Այլ մանրամասներ չեն ներկայացվել: Թե ինչ իրավիճակում են հայտնվել երկրաշարժից տուժած բնակավայրերի մարդիկ, դեռ պարզ չէ:
[f32f60e62a926b9e5752b118305818d5.jfif]
[7f259e32dbeb96b2efc4692f89d370e0.jfif]
Նշենք, որ փոշու (ավազե) փոթորիկը, մթնոլորտային երևույթ է, որն ուղեկցվում է քամով և մեծ քանակությամբ հողի տեղափոխմամբ։ Այն ընթանում է երկրային մակերևույթում՝ մի քանի մետր բարձրության շերտով, և դժվարացնում հորիզոնային տեսանելիությունը։ Սովորաբար առաջանում է անապատային և կիսաանապատային տարածքներում տարվա տաք եղանակներին։
[d3ff62fc71abdef02a66454ab6c56a3c.jfif]
[128720f57188319156d22dd791a6426c.jfif]
Հավելենք, որ Թուրքիայի ավերիչ երկրաշարժների հասցրած նյութական վնասը կազմում է 34.2 միլիարդ դոլար (645 մլրդ 884 մլն 100 հազար թուրքական լիրա): Շարունակվող հետցնցումները կարող են ժամանակի ընթացքում ավելի մեծացնել վնասի չափերը:
Երկրաշարժի շրջանը ներառում է նաև Թուրքիայի աղքատության ամենաբարձր մակարդակ ունեցող նահանգներից մի քանիսը: Այդ տարածաշրջանում է տեղակայված սիրիացի փախստականների գրեթե 50 տոկոսը՝ ավելի քան 1.7 միլիոն փախստական։1.25 միլիոն մարդ ժամանակավորապես անօթևան է մնացել շենքերի ամբողջական կամ մասնակի փլուզման պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբոտ շունը Փարիզում նորաձևության ցուցադրության ժամանակ հանել է մոդելի հագուստը
Մարտի 3-ին Փարիզում կայացած նորաձեւության ցուցադրության ժամանակ պոդիումի վրա գտնվող Coperni FW'23/24 անունը ռոբոտաշունը...
Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձանագրվել. սա պետք է ահազանգ լինի. Արսեն Թորոսյան
«Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձան...
Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավային հատվածում՝ Սիրիայի հետ սահմանին, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մաս...
ԱՄՆ-ն արգելել է 300 դոլարը գերազանցող սմարթֆոնների մատակարարումը Ռուսաստան և Բելառուս
ԱՄՆ-ն արգելել է սմարթֆոնների մատակարարումը Ռուսաստան և Բելառուս: Խոսքն այն սմարթֆոնների մասին է, որոնց արժեքը...