Բայդենն ու Շոլցը Սպիտակ տանը քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը և հակառուսական պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը և հակառուսական միջոցների ձեռնարկումը։ Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
«Առաջնորդները քննարկել են Ուկրաինային հումանիտար, տնտեսական և քաղաքական օգնության տրամադրմանն ու անվտանգության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերը, ինչպես նաև Ուկրաինայի ժողովրդի հետ գլոբալ համերաշխության պահպանման կարևորությունը։ Նրանք վերահաստատել են՝ պատրաստ են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել իր ագրեսիայի համար այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- ասված է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ Բայդենը գովել է Գերմանիային ՌԴ-ի դեմ ճնշում գործադրելու և Ուկրաինային աջակցելու համար։
«Դուք պատմական փոփոխություններ եք կատարել հայրենիքում՝ ավելացնելով պաշտպանական ծախսերը և հրաժարվելով ռուսական էներգիայի աղբյուրներներից: Ես գիտեմ, որ դա հեշտ չէր: Ձեզ համար շատ դժվար էր», - ասել է նա:
Շոլցը, իր հերթին, ընդգծել է Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցության կարևորությունը։
«Շատ կարևոր եմ համարում, որ մենք հասկացնենք՝ կշարունակենք դա անել այնքան ժամանակ, որքան կպահանջվի և որքան դրա անհրաժեշտությունը կլինի», - ասել է Գերմանիայի կանցլերը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խաղաղ բանակցությունների առաջարկությունները Երևանի հետ փոխանակվում է առցանց ձևաչափով. Բայրամով
Ադրբեջանը Հայաստանի հետ «առցանց դիվանագիտության» է անցել՝ բանակցությունների անցկացման շրջանակներում, հայտարարել է Ադրբեջ...
Ռուսաստանը ստիպված կլինի հեռացնել արևմտյան սպառնալիքը իր սահմաններից. նախապայմանի մասին խոսել է Շոյգուն
Թե որքանով Ռուսաստանը ստիպված կլինի հեռացնել արևմտյան սպառնալիքը իր սահմաններից, կախված է նրանից, թե ինչ զենք կմատակարար...
Ջեյհուն Բայրամովը պարզաբանել է, թե ինչի պատճառով է փակվել Ստեփանակերտ-Լաչին ճանապարհը
«Ադրբեջանական կողմի օրինական պահանջների չկատարումը հանգեցրել է բողոքի ակցիայի Ստեփանակերտ-Լաչին ճանապարհին»։ Այդ մա...
Չեմ կարող պատկերացնել, որ ամերիկացի զինվորականները ստուգեն ՌԴ միջուկային օբյեկտները. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ ամերիկացի զինվորականները ստուգեն ՌԴ միջուկային օբյ...