«Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ նախագահը պետությունից 5,8 միլիոն դրամ էր դե-ֆակտո մսխել». Իոաննիսյան
Պետական փողեր գրպանածը՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ: Օրերս հակակոռուպցիոն դատարանի նախագահ նշանակվեց ՀՀ Դատական դեպարտամենտի նախկին վարչության պետ Խաչիկ Ղազարյանը, ով պարզվում է, պետությունից 5,8 միլիոն դրամ էր դե-ֆակտո մսխել՝ կեղծ գործուղումների գնալու միջոցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
«Մասնավորապես, տարիներ շարունակ, գործուղումը ձևակերպում էին, օրապահիկն ու գիշերակացը ստանում, բայց ոչ մի գործուղման էլ չէին գնում: Ու այդպես հարյուրավոր օրերի գործուղումներ:
Խաչիկ Ղազարյանը, հետո, ստիպված է եղել քրեական գործի սահմաններում վերականգնել պետությանը հասցված 5,8 միլիոն դրամի վնասը: Բայց դատվելու փոխարեն, Խաչիկ Ղազարյանը, նշանակվեց հակակոռուպցիոն դատարանի նախագահ (դատավոր էլ չէ՝ միանգամից նախագահ):
Ու հետո էլ լուրջ-լուրջ քննարկում ենք, թե ինչու՞ է կոռուպցիայի համաթիվը վատթարանում ու ինչու՞ են միջազգային գործընկերները հակակոռուպցիոն դատարանի ձևավորումից ձեռքերը լվանում»,- նշել է Իոաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Ալիևը հայտարարեց` Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, որոնք ցանկանում են լքել Ղարաբաղը». Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային...
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Լավրով-Միրզոյան հանդիպումից
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբ...
ՀՀ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում...
Արցախի ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպի մասին
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետո...