Գրոսսին ժամանել է Իրան. հայտնի է` ինչ հանդիպումներ են նախատեսված
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ուրբաթ ժամանել է Իրանի մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Գրոսսիին դիմավորել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։
Ավելի վաղ՝ մարտի 2-ին, Fars գործակալությունը հայտնել էր, որ Գրոսսին Թեհրան ժամանելուն պես կհանդիպի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի «տարբեր հարցեր»։ Euronews հեռուստաընկերությունն էլ հաղորդել է, որ ԱԷՄԳ-ի ղեկավարը նախատեսում է հանդիպել նաև նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ՝ քննարկելու Իրանի միջուկային գործարքի շուրջ «երկխոսության վերսկսումը»։
Գրոսսիի այցը տեղի է ունենում մինչև 83,7 տոկոսի հասնող հարստացված ուրանի մասնիկների ծագման շուրջ Թեհրանի հետ բանակցությունների ֆոնին։ Ըստ մասնագետների՝ այդ ցուցանիշը շատ մոտ է միջուկային զենքի ստանալու հնարավորությանը։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին անցած օրերին հերքել է պնդումները՝ հայտարարելով, որ երկիրն ունի 60 տոկոսով հարստացված ուրան։
Նմանատիպ հոդվածներ
«Ալիևը հայտարարեց` Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, որոնք ցանկանում են լքել Ղարաբաղը». Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային...
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Լավրով-Միրզոյան հանդիպումից
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբ...
ՀՀ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում...
Արցախի ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպի մասին
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետո...