Քաղաքականություն

Մակրոնը հայտարարել է գաղութացված «Ֆրանսիական Աֆրիկայի» դարաշրջանի ավարտի մասին

Մակրոնը հայտարարել է գաղութացված «Ֆրանսիական Աֆրիկայի» դարաշրջանի ավարտի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Ֆրանսիական Աֆրիկայի» դարաշրջանը, երբ Փարիզը լուրջ ազդեցություն ուներ իր նախկին գաղութների վրա, ավարտվել է։ Այժմ այն փոխարինվել է «հավասարակշռված…

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Ֆրանսիական Աֆրիկայի» դարաշրջանը, երբ Փարիզը լուրջ ազդեցություն ուներ իր նախկին գաղութների վրա, ավարտվել է։ Այժմ այն փոխարինվել է «հավասարակշռված գործընկերության» ժամանակաշրջանով, հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը Գաբոն կատարած այցի ժամանակ։
 

Դիմելով Գաբոնի ֆրանսիական համայնքին՝ Մակրոնն ասել է, որ Փարիզն ու Հանրապետությունը ընդհանուր պատմություն ունեն, և «ոչ պաշտոնական խնամակալությունը», այսպես կոչված, Franceafrique, սպառվել է։

 

Ֆրանսիայի ղեկավարը նաև նշել է, որ չի պատրաստվում ազդել Գաբոնի ներքին քաղաքականության վրա, իսկ իր այցը միայն բարեկամության ու հարգանքի նշան է։
 

Մակրոնի Գաբոն այցի հիմնական նպատակը, ինչպես ինքն է նշում, հավասարակշռված գործընկերության ստեղծումն է կլիմայի և բազմազանության, տնտեսության և այլ ոլորտների, ընդհանուր շահերի պաշտպանության համար։

Նմանատիպ հոդվածներ

Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման սկզբունքները հավասարազոր են․ Շոլց

Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250