
Ճապոնիայի ափին անհայտ ծագման ևս մեկ մետաղական գունդ է հայտնաբերվել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կագոսիմա պրեֆեկտուրայի իշխանությունները տեղական կղզիներից մեկի ափին մոտ 1,5 մետր տրամագծով մետաղյա գնդակ են հայտնաբերել, որի ծագումն ու նպատակը դեռևս անհայտ են։ Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները:
Փետրվարի 21-ին նմանատիպ գնդակ էր հայտնաբերվել երկրի կենտրոնական հատվածում գտնվող Շիզուոկա պրեֆեկտուրայի ափին։ Ստուգման արդյունքում պարզել են, որ հայտնաբերված գնդակի ներսում խոռոչ է, բայց այնքան ծանր է, որ դժվար է այն տեղափոխել։ Հայտնել էին, որ գունդը կարող է պայթյունի սպառնալիք լինել, սակայն ներսում ոչինչ չէր հայտնաբերվել: