
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի զոհ է դարձել արդեն ավելի քան 45 հազար մարդ։ Այս մասին գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով Հանրապետության Արտակարգ իրավիճակների վարչությանը։
Այսպես, Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադըյաման, Օսմանիյե, Հաթայ, Քիլիս, Մալաթիա և Էլազիգ նահանգներում ընդհանուր առմամբ զոհվել է 45089 մարդ։
Հիշեցնենք, որ առաջին ուժգին երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ի գիշերը։ Ցնցումները զգացվել են Հանրապետության տասը նահանգներում և հարևան երկրներում, ավերածությունների և զոհերի թվով երկրորդը Սիրիան է։ Ավելի ուշ ավելի ցածր ուժգնությամբ սեյսմիկ ցնցումներ են տեղի ունեցել երկրի շատ նահանգներում։