Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ. Նիկոլ Փաշինյան
«Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ։ Իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց իրականում Մարտի 1-ը շատ ավելի լայն համատեքստ ունի, և զոհված մեր եղբայրների պայքարի խորհուրդը բոլորովին ուրիշ բանի մասին է»: Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրականում Մարտի 1-ը 2008 թվականի ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր։ Մարտի 1-ի խորհուրդը հենց այսպես մենք պետք է ընկալենք։ Եվ առնվազն այդ մասով Մարտի 1-ի պայքարը, զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, այսօր ՀՀ-ում ընտրություններ կեղծելն արդեն իսկ շրջված էջ է, որին այլևս վերադարձ չի լինի։ Դրա երաշխավորը ոչ թե որևէ կառավարություն կամ կուսակցություն է, այլ դրա երաշխավորը ՀՀ ժողովուրդն է, որն, ի վերջո, 30-ամյա անկախության, պետականության ընթացքում ճշգրտել է իր նպատակակետերը», - հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց, թե ժողովրդի նպատակակետն անկախ, ինքնիշխան, ուժեղ պետությունում ազատ և ստեղծագործ կյանքով ապրելու տեսլականն է։
«Մարտի 1-ն այն մասին էր, թե ինչպես ենք մենք օգտագործում այն ժամանակը, որը մենք ունենք որպես պետություն։ Մարտի 1-ին, հետագայում նաև 2020 թվականի սեպտեմբերին, ըստ էության, արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որոնք պիտի մենք օգտագործեինք պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն և տնտեսություն կառուցելու համար», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, թե Մարտի 1-ը ոչ թե պատճառ է, այլ՝ հետևանք։
«Մեր բոլոր խնդիրները ոչ թե պատճառ են, այլ՝ հետևանք։ Հետևանք են մեր՝ ինչ-որ տեղ անգործության, ինչ-որ տեղ չափից ավելի մեծ կոմպրոմիսների գնալու, հանդուրժողականություն ցուցաբերելու շատ երևույթների նկատմամբ», - նշեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից մարդ են նշանակել, որ բանակցի Արցախի հայերի հետ
Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրիչ քայլն են կատարել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Միլի Մեջլի...
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Գերմանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանր...
ԼՂ-ի, Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահների միջև նոր հանդիպում է կայացել
Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է...
«Բաքվի բանտում հայ ռազմագերիներին հանդիպելու հնարավորության կա, որից պետք է օգտվել». Հայկ Մամիջանյան
Բաքվի բանտում հայ ռազմագերիներին հանդիպելու հնարավորության կա, որից պետք է օգտվել։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույց...