«Ուկրաինան միշտ եղել է Եվրոպա». Զելենսկին կոչով է հանդես եկել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսել 2023 թվականին։
«Ուկրաինան միշտ եղել է Եվրոպա, Ուկրաինան միշտ կլինի Եվրոպա: Մենք դա արդեն երաշխավորել ենք: Մեկ տարի առաջ՝ լայնածավալ պատերազմի հինգերորդ օրը, Ուկրաինան դիմեց Եվրամիությանն անդամակցելու և թեկնածուի կարգավիճակ ստացավ: Այս տարի ժամանակն է որոշել, անդամակցության շուրջ բանակցություններ սկսել»,- գրել է նա Twitter-ի իր էջում։
Հիշեցնենք` Զելենսկին անցյալ տարվա փետրվարի 28-ին ստորագրել է ԵՄ-ին Ուկրաինայի միանալու դիմումը։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային միությանը միանալու թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն։ Բանակցություններ սկսելու համար երկրները պետք է կատարեն մի շարք պայմաններ, ներառյալ բարեփոխումները և ուժեղացնելով պայքարը կոռուպցիայի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքում որևէ անցակետի ստեղծում չի նախատեսվում». Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել...
«Ալիևը հայտարարեց` Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, որոնք ցանկանում են լքել Ղարաբաղը». Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային...
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Լավրով-Միրզոյան հանդիպումից
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբ...
ՀՀ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում...