Մալաթիայում հին հայկական թաղամասի տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

Մալաթիայի հին հայկական թաղամասի տները գրեթե չեն վնասվել փետրվար ամսին Թուրքիայում գրանցված ուժգին երկրաշարժերից։ 

 

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, Մալաթիայից հաղորդում է մեր հայրենակից Ֆըրաթ Սարոյանը։

 

Իր ֆեյսբուքյան էջում թեմայի վերաբերյալ գրառում կատարած Սարոյանը նաև հավելում է, որ Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կողմից կառուցված աղյուսե տները կանգուն են մնացել այն դեպքում, երբ նորակառույց շինությունների մեծ մասը փլվել է։

Քաղաքականություն