Ֆինլանդիան սկսել է պարիսպ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Ֆինլանդիան սկսել է Ռուսաստանի հետ սահմանին պարսպի կառուցումը: Աշխատանքները սկսվել են Իմատրայի սահմանային անցակետից, որտեղ երկուշաբթի օրն արդեն սկսել են ծառեր հատել։Ակնկալվում է, որ առաջին հերթին կտեղադրվի 3 կիլոմետր երկարությամբ փորձնական հատված։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

 

Արժեքը գնահատվում է 6 մլն եվրո։ Բուն պարսպի կառուցումը կսկսվի մարտին և պետք է ավարտվի հունիսին։

Հայտնի է, որ պարսպի բարձրությունը կլինի 3 մետր, դրա վրա կտեղադրվեն տեսախցիկներ, լուսարձակներ, բարձրախոսներ։

 

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել 200 կիլոմետր երկարությամբ պարիսպ։ Ընդ որում, Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև սահմանի ընդհանուր երկարությունը 1300 կիլոմետր է։

 

Այս պահին տեղում հողային աշխատանքներ են իրականացվում, շինարարական ծրագրերով նախատեսվում է նաև ճանապարհի կառուցում և անվտանգության տեսախցիկների տեղադրում։

 

Գաղափարի համաձայն՝ պա կօգնի կանխել ապօրինի մուտքը Ֆինլանդիա, ասել է սահմանապահ ծառայությունը՝ ընդգծելով, որ այն պետք է տեւի 50 տարի։ Ավելի ուշ նախաձեռնությունը ստացել է վարչապետ Սաննա Մարինի աջակցությունը:

Քաղաքականություն