Հասարակություն

«Ամոթ չունես, կեցցես». ընդդիմադիր գործիչներն արձագանքում են Էրդողանին

«Ամոթ չունես, կեցցես». ընդդիմադիր գործիչներն արձագանքում են Էրդողանին

Թուրքիայում մեծ աղմուկ է հանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որի ժամանակ նա «ներողամտություն է հայցել» թուրք ժողովրդից ավերիչ երկրաշարժների համար։ Այս մասին գրում է Ermenihaber-ը: 

 

Նրա հայցած ներողամտությանն արձագանքել են մի շարք ընդդիմադիր գործիչներ։ Մասնավորապես նախկին վարչապետ, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա կուսակցության» ղեկավար Ահմեթ Դավութօղլուն գրառում է արել. «Երբ գլուխդ դնում ես բարձին, մի պահ մտածիր, արդյո՞ք փլատակների տակ մահացածներն իրենց վերջին շնչի ժամանակ ներեցին քեզ»:

 

Իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն արձագանքել է հետևյալ կերպ.  

«Դուք  պատասխանատու եք 100 հազար մարդու մահվան համար ու հրաժարական տալու փոխարեն դեռ մտածում եք թեկնածու լինելու մասի՞ն։ Ամոթ չունես, կեցցես»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250