«Մերսեդեսը» հայտնվել է Աղստև գետում. 42-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Փետրվարի 26-ին, ժամը 07։53-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 104-րդ կմ-ին «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Մ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և ուղևոր Հ. Մ.-ն (ծնված 1977 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով: Վարորդը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: