Երկու ավտոբուսների վթարից 13 մարդ է զոհվել. Պակիստան
Այսօր տեղի ունեցած երկու ավտոբուսների մասնակցությամբ վթարի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են: Վթարը տեղի է ունեցել Պակիստանի Փենջաբ նահանգում։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Ըստ աղբյուրի, միջադեպը տեղի է ունեցել Ռահիմ-Յար-Հան շրջանի M-5 միջքաղաքային մայրուղու վրա: Պայթել է ավտոբուսի անվանդողը և այն շրջվել է։ Դրանից հետո մեկ այլ ավտոբուս և ամենագնաց բախվել են վթարված ավտոբուսին: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից ոմանք ծանր վիճակում են:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի Հաթայ նահանգում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժներից հետո շարունակվում են ավելի թույլ երկրաշարժներ ու...
Երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում. մանրամասներ
Կամչատկայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղական ժամանակով ժամը 18.25-ին (Մոսկվայի ժամանակով 9....
ՌԴ-ում Սու-25 է կործանվել. օդաչուն դուրս է նետվել
Իսկ Ռուսաստանի Բելգորոդի մարզում Սու-25-ը կործանվել է: Ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունն արդեն հաստատել է տեղի նահ...
Սյունիքում 5 մետր բարձրությունից ընկել է դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը. կան բազմաթիվ տուժածներ
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ «Առաջաձոր ավտոճա...