Թուրքիայի Հաթայ նահանգում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժներից հետո շարունակվում են ավելի թույլ երկրաշարժներ ու հետցնցումներ գրանցվել: Այդ մասին տեղեկացնում է ermenihaber-ը։
Մասնավորապես 6.4 մագնիտուդ հզորությամբ ևս 1 երկրաշարժ էր փետրվարի 20-ին գրանցվել Հաթայ նահանգում, որն արդեն ավերվել էր նախորդ երկրաշարժից: Այս երկու երկրաշարժներին հաջորդել են շուրջ 8 հազար հետցնվումներ:
Փետրվարի 23-ի երեկոյան ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Հաթայում, այս անգամ 5.0 մագնիտուդ հզորությամբ:
Նշենք նաև, որ երկրաշարժերից մահացած քաղաքացիների թիվը վերջին հրապարակված տվյալներով կազմում է 43.556:
Ավերվել են մեծ թվով բազմաբնակարան շենքեր, գյուղական տներ ու հասարակական նշանակության շինություններ:
Թուրքիայի քաղաքաշինության նախարարության հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն՝ 164 հազար շենք-շինություններ ավերված են կամ ենթակա են շտապ քանդման:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում. մանրամասներ
Կամչատկայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղական ժամանակով ժամը 18.25-ին (Մոսկվայի ժամանակով 9....
Երկու ավտոբուսների վթարից 13 մարդ է զոհվել. Պակիստան
Այսօր տեղի ունեցած երկու ավտոբուսների մասնակցությամբ վթարի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվե...
Որդին կոտրել է տան գույքը, սպառնացել սպանել․ հայրը դանակով հարվածել է նրա պարանոցին. մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի կողմից որդուն սպա...
ՌԴ-ում Սու-25 է կործանվել. օդաչուն դուրս է նետվել
Իսկ Ռուսաստանի Բելգորոդի մարզում Սու-25-ը կործանվել է: Ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունն արդեն հաստատել է տեղի նահ...