Որդին կոտրել է տան գույքը, սպառնացել սպանել․ հայրը դանակով հարվածել է նրա պարանոցին. մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի կողմից որդուն սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի հուլիսի 24-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տներից մեկում 65-ամյա տղամարդու և որդու միջև ծագած վիճաբանության ընթացքում, վերջինս սկսել է կոտրել տան գույքը և հոր հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցրել: Որդու պահվածքից հոր համբերությունը սպառվել է, և նա, խոհանոցից վերցնելով դանակը, ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածել է որդու պարանոցի հատվածին: Վերջինս ընկել է, որից հետո վեր կենալով վազել է փողոց և հանդիպելով համագյուղացիներից մեկին խնդրել է իրեն տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 65-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում 66-ամյա կնոջը ստիպել են 14 տարի մուրացկանությամբ զբաղվել. շահագործողի մոտ եղել է մոտ 73.000 ԱՄՆ դոլար
66–ամյա կինը դիմել է իրավապահներին ու հաղորդում ներկայացրել այն մասին, որ տարիներ շարունակ իրեն թրաֆիքինգի են ենթարկել։...
ՌԴ-ում Սու-25 է կործանվել. օդաչուն դուրս է նետվել
Իսկ Ռուսաստանի Բելգորոդի մարզում Սու-25-ը կործանվել է: Ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունն արդեն հաստատել է տեղի նահ...
Թուրքիայի Հաթայ նահանգում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժներից հետո շարունակվում են ավելի թույլ երկրաշարժներ ու...
Երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում. մանրամասներ
Կամչատկայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղական ժամանակով ժամը 18.25-ին (Մոսկվայի ժամանակով 9....