Պարգևատրել են աղետի գոտում առաքելությունն ավարտած փրկարարներին
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով երկրաշարժի հետևանքով տուժած երկրներում արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցման, վերացման և որոնողափրկարարական լայնածավալ աշխատանքներին աջակցելու ընթացքում պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, միջազգային կազմակերպությունների հետ սերտորեն և արդյունավետ համագործակցելու համար մի շարք փրկարարներ պարգևատրվել են մեդալներով և հուշանվերներով։
Այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիսավոր պայմաններում պարգևները հանձնել է փրկարարներին։
Տնօրենը ՆԳ նախարարի և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել փրկարարներին, իրենց դրսևորած մասնագիտական բարձր պատրաստակամության և մարդկային որակների համար, շեշտելով, որ յուրաքանչյուր լավ աշխատանք միշտ արժանի գնահատական է ստանալու:
«Ուզում եմ ընդգծել, որ ձեր առջև դրված խնդիրները կատարել եք պրոֆեսիոնալ բարձր մակարդակով։ Հայկական քաղաքային որոնողափրկարարական երկու թիմերն էլ լավագույնս կատարեցին իրենց մարդասիրական առաքելությունը՝ դրսևորելով ուժ, կամք, աշխատասիրություն և անվեհեր փրկարարի վառ օրինակ»,- ասել է Ցուցուլյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալների գումարը պեությունը կփոխհատուցվի
ՀՀ սահմանամերձ 5 մարզերի 82 համայնքների բնակիչների 2022թ–ի կոմունալ ծախսերի փոխհանտուցման համար ՀՀ պետական բյուջեից կտրա...
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Այս մասին հաղորդեց Խաչատուրովի փաստաբանը: 3-րդ բանակա...
«Նոր Զովք»-ի սեփականատերը և 3 աշխատակիցներ ձերբակալվեցին
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ստացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմի...
«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության». «Թաթոյան» հիմնադրամ
«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության»`...