Իրանի ԱԳՆ-ն Կիևին կոչ է արել զերծ մնալ Թեհրանի հասցեին սադրիչ արտահայտություններից
Իրանն ակնկալում է, որ Կիեւը ձեռնպահ կմնա լրատվամիջոցներում Իրանին առնչվող սադրիչ թեմաների քննարկումից եւ արհեստավարժ մոտեցում կցուցաբերի միջազգային հարաբերությունների հարցում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին։
«Հուսով ենք, որ Ուկրաինան ձեռնպահ կմնա լրատվամիջոցներում Իրանին առնչվող սադրիչ թեմաներից եւ արհեստավարժ մոտեցում կցուցաբերի երկու երկրների հարաբերությունների հարցում», – ասել է Կանաանին։
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանն ու Կիեւը բարեկամական հարաբերություններ ունեն, սակայն, ուկրաինական իրադարձությունների եւ այն պատճառով, որ Կիեւը գտնվում է «արեւմտյան երկրների ճնշման ազդեցության տակ», ուկրաինա-իրանական հարաբերությունները որակը նվազել է։ Նա ընդգծել է, որ Թեհրանը շահագրգռված է դրանց կարգավորմամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի» վերաբերյալ որոշումը հրապարակվեց
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը, որը ներկայացնում ենք հակիրճ. «Դեկտեմբե...
Բայրամովը` Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին
Ռուբեն Վարդանյանի թիկունքում կանգնած մարդիկ հասկացան, որ «Վարդանյանական նախագիծը» չի աշխատի: Այս մասին հայտարարել է Ադրբ...
Երևանն ընդունելի չի համարել մեր առաջարկը. Բայրամով
Հայաստանը չի ընդունել ադրբեջանա-հայկական սահմանին անցակետեր տեղադրելու Բաքվի առաջարկը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախ...
ՌԴ ԱԳՆ-ն կոչով դիմել է Բաքվին ու Երևանին
Որքան էլ լարված լինի տարածաշրջանում իրավիճակը, բանակցային գործընթացի սառեցումը համարում ենք կոնտր-արդյունավետ: Այս մասին...