
Գյումրին տնակներից ազատելու համար աշխատանքներ են տարվում. մարզպետը ժամկետ նշեց

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Գյումրին մինչև 2027 թվականը տնակներից ազատելու համար աշխատանքներ են տարվում տարբեր հարթություններում:
Անդրադառնալով Գյումրիում առկա սոցիալական խնդիրների, աղքատության վերաբերյալ հարցին՝ մարզպետն ասաց, որ Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է, և, հետևաբար, սոցիալական խնդիրներ չէին կարող չլինել.
«Երկրաշարժը, պատերազմը իրենց հերթին նպաստել էին սոցիալական խնդիրների ավելացմանը: Հիմա Գյումրին ծաղկուն քաղաք է: Եվ ես օր օրի տեսնում եմ, որ այդ սոցիալական խնդիրները նվազում են»,-նշեց մարզպետը:
Անդրադառնալով տնակներին՝ Մուրադյանն ասաց.
«Մենք մինչև 2027 թվականը պետք է Գյումրին տնակներից ազատենք»,-նշեց նա: