Հանդիպել են Փաշինյանն ու ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Վարչապետը շնորհավորել է տիկին Քվինին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակվեն զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և հավելել, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:
Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգն արդյունավետ առաջ մղելու համար: Այս համատեքստում, դեսպանը կարևորել է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը: Միաժամանակ, նա հայտնել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-թուրքական գործընթացին և այլ հարցերի:
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի» վերաբերյալ որոշումը հրապարակվեց
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը, որը ներկայացնում ենք հակիրճ. «Դեկտեմբե...
ՌԴ ԱԳՆ-ն կոչով դիմել է Բաքվին ու Երևանին
Որքան էլ լարված լինի տարածաշրջանում իրավիճակը, բանակցային գործընթացի սառեցումը համարում ենք կոնտր-արդյունավետ: Այս մասին...
Հաագայի դատարանը Ադրբեջանի պահանջը մերժեց. մանրամասներ
Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը` ՀՀ-ի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Հավելե...
Փաշինյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում շտապ հավաք է հրավիրել. ԶԼՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում շտապ հավաք է հրավիրել թիմակիցների հետ։ Այս մասին գրել է MediaHub...