Ներկայացում էր․ Լավրովը՝ Բայդենի՝ Կիև այցի և Ուկրաինային տրվելիք նոր ռազմական փաթեթի մասին
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Կիեւ այցը, ինչպես նաեւ Ուկրաինային Վաշինգտոնի խոստացած ռազմական օգնության նոր փաթեթը ներկայացում է անվանել, հայտնում է РИА Новости-ն։
«Ներկայացում է։ Եվ այդպես էլ շարունակվում է։ Ամեն ինչ գործում է այս ուղղությամբ՝ մեր նախկին արեւմտյան գործընկերների եւ նացիստական ռեժիմը փրկելու տեսակետից։ Փորձերն ապարդյուն են», - լրագրողներին ասել է Լավրովը։
Երկուշաբթի հայտնի է դարձել, որ Բայդենը մեկօրյա այցով մեկնել է Կիև։ Հակառակ հաստատված պրակտիկային՝ ԱՄՆ վարչակազմը հանրությանը չի տեղեկացրել ճանապարհորդության մասին։ Ավելին, Սպիտակ տան ներկայացուցիչները բազմիցս հերքել են, որ նախագահը նախատեսում է այցելել Ուկրաինա։ Պետության ղեկավարի՝ լրագրողներին բաժանված աշխատանքային գրաֆիկում սկզբում ասվում էր, որ Բայդենը երկուշաբթի երեկոյան մեկնելու է Վարշավա, և նրա նոր արտասահմանյան այցը սահմանափակվելու է Լեհաստան այցելությամբ։
Բացի այդ, երկուշաբթի Միացյալ Նահանգները հայտարարել է Կիեւին 460 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին: Այս հայտարարությունը համընկել է նախագահ Բայդենի՝ Կիեւ կատարած չհայտարարված այցի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ոչ հիմա, ապա երբ պետք է գործեի․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի պետնախարար դառնալու որոշման մասին
Ֆրանսիական Le spectacle du monde պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վա...
Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան
Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժող...
Ով կզոհաբերվի ՔՊ-ականններից. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Թիմակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը հասել է գագաթնակետին, իրավապահ աղբյու...
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում...