ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ոչ հիմա, ապա երբ պետք է գործեի․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի պետնախարար դառնալու որոշման մասին
Ֆրանսիական Le spectacle du monde պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը պատասխանելով այն հարցին թե ինչու՞ Արցախի պատմության ամենավտանգավոր ժամանակահատվածներից մեկում համաձայնեց դառնալ չճանաչված հանրապետության պետնախարար, նշել է՝ եթե ոչ հիմա, ապա երբ պետք է գործեի։
«Դա ընտրություն է, որը արել եմ ներկայի համար, նաև գալիք սերունդների, որովհետև այս հողի վրա մենք հազարավոր տարիների պատմություն ունենք»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով այսպես կոչված ադրբեջանական էկոլոգների կողմից միջանցքի փակման թեմային՝ Վարդանյանը նշել է, որ դա մանիպուլյացիայի ակնհայտ փորձ է, որովհետև նավթ ու գազ արդյունահանող Ադրբեջանում տասնամյակներ շարունակ բնապահպանական ակցիա ոչ-ոք չի իրականացրել։
Խոսելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքների մասին Արցախի պետնախարարը գնահատել է՝ որոշումներ կայացնողները այսօր անտեսում են մարդու իրավունքները։ Այս պահին Եվրոպայի համար կարևորը գազն է։ Եվ ամենևին էլ կարևոր չէ, թե այն որտեղից է գալիս:
Պատասխանելով Բաքվի հետ հնարավոր խաղաղություն ունենալու մասին հարցին Ռուբեն Վարդանյանը համաշխարհային փորձն է օրինակ բերել՝ Ֆրանսիան և Գերմանիան երկար ժամանակ առճակատման մեջ են եղել, բայց այսօր նրանք ունեն հիանալի հարաբերություններ։ Դա երկար ճանապարհ է, որը պահանջել է շատ աշխատանք, կամք և ներգրավվածություն:
Ադրբեջանի ենթակայության տակ ցանկացած տարբերակ Արցախի համար էթնիկ զտում եւ ցեղասպանություն է նշանակելու, ընդգծել է Ռուբեն Վարդանյանը՝ միջազգային հանրությունից ակնկալելով ավելի ակտիվ ներգրավվածություն ցեղասպանությունը կանխելու հարցում:
«Ավելի լավ է խուսափել դրանից, քան հետագայում ստիպված լինել գործ ունենալ դրա հետևանքների հետ: Ահա թե ինչու ես հույս ունեմ, որ Ադրբեջանի վրա ճնշումները կշարունակվեն՝ խոչընդոտելով նրան շարունակել սկսածը»,- նշել է Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան
Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժող...
Ով կզոհաբերվի ՔՊ-ականններից. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Թիմակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը հասել է գագաթնակետին, իրավապահ աղբյու...
Արցախում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը մեր ներքին գործն է. Ավանեսյան
Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է և որևէ կերպ չի կարո...
Ես մնալու եմ ձեր կողքին․ Ռուբեն Վարդանյանը՝ կատարած աշխատանքի, իր պլանների և բացթողումների մասին
Ես՝ որպես մարդ, որը մինչ այս 112 օրը չէր աշխատել պետական համակարգում, հասկացա, որ Արցախում կա ուժեղ կառավարման համակարգ,...