Ով կզոհաբերվի ՔՊ-ականններից. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Թիմակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը հասել է գագաթնակետին, իրավապահ աղբյուրն ասում է, որ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ՔՊ-ականներին այս կամ այն կերպ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ հեռավոր բարեկամների, ընկերների ունեցվածքը, որ հասկանա, թե թիմակիցներից ով ինչքան է գողանում, ով ինչքան է հարստացել, իրեն ինչքան է խաբել։ Ենթադրվում է, որ որոշել է «դոսյեներ» հավաքել՝ բոլորին պահելով դատվելու վախի մեջ։
Իսկ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ գլխավոր դատախազը հնարավոր է ԱԺ նոր միջնորդություն ներկայացնի` անձեռնմխելիությունից զրկելու մասին, բայց այս անգամ ՔՊ-ական պատգամավորներից մեկի վերաբերյալ։
Երեկ ՔՊ ֆրակցիայում այս տեղեկությունն ակտիվորեն քննարկում էին, փորձում էին գուշակել, թե ով է «զոհաբերվելու»: 2 անուն են կասկածում․ մեկն Արսեն Թորոսյանն է, ում առողջապահության նախարար աշխատած տարիների, մասնավորապես քովիդի շրջանի չարաշահումների վերաբերյալ քրգործեր կան հարուցված: Բացի այդ՝ Թորոսյանը վարչության ընտրությունների կեղծիքը բացահայտեց` դառնալով անցանկալի անձ ողջ ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի համար: Մյուսը պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է, ում պատժելու առիթն էլ կարող է լինել Սեյրան Օհանյանի միջնորդության քվեարկությանը «հիվանդության» պատրվակով չմասնակցելը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ոչ հիմա, ապա երբ պետք է գործեի․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի պետնախարար դառնալու որոշման մասին
Ֆրանսիական Le spectacle du monde պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վա...
Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան
Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժող...
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում...
Ադրբեջանի կողմից սրացումներ հնարավոր են, բայց հուսով ենք, որ դրանք չեն լինի․ Արմեն Գրիգորյան
Պետք է հաշվի առնել, թե ինչու է ԵՄ առաքելությունը հրավիրվել Հայաստան։ Պատճառը աշխարհաքաղաքական բնույթ չի կրում․ այն Հայաս...