ՆԱՏՕ-ն` ՌԴ–ի մասնակցությունը ՌՀԶԿ պայմանագրին դադարեցնելու մասին
Հյուսիսատլանտյան դաշինքը ցավում է, որ Ռուսաստանը որոշել է դադարեցնել մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին։ Այս հայտարարությունն արել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նա Ռուսաստանի հորդորել է վերանայել այդ որոշումը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը, բայց դուրս չի գալիս Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրից։
Սպառազինությունների կրճատման պայմանագիրն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային սպառազինությունների վերահսկման միակ ռեժիմն է, որը Բայդենի վարչակազմը երկարաձգել է հինգ տարով՝ մինչև 2026 թվականը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն սկսել էին միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ ապագա պայմանագրի չափորոշիչների հստակեցումը, սակայն երկխոսությունն ընդհատվեց Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ինչպես հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում, Վաշինգտոնը պատրաստ է դիտարկել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական երկխոսության նոր փուլի հնարավորությունը, սակայն բարեխիղճ մոտեցման ապացույցներ է ակնկալում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները փետրվար...
Ուկրաինացի դիվերսանտները Բրյանսկի մարզում սպանել են խաղաղ բնակիչների. մարտեր են ընթանում
Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի Բրյանսկի մարզում «բախումներ են ընթանում ուկրաինացի դիվերսանտների հետ»՝ հայտնո...
Ուկրաինայի ՊՆ հետախուզության պետն ասել է` երբ են սպասվում վճռորոշ մարտերը
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովն ակնկալում է, որ վճռ...
Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է Հայաստանին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանից պահանջել է «դադարեցնել զենքի մատակարարումը Ղարաբաղ»։  ...