Արցախում կձևավորվի «Օպերատիվ շտաբ-2». «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արցախի ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը շաբաթ-կիրակի հանդիպումներ է ունեցել ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի, Արայիկ Հարությունյանի, Սամվել Բաբայանի, Ռուբեն Վարդանյանի հետ՝ առաջարկելով ձեւավորել նախագահին կից կոմիտե, որը կդառնա տարբեր հարցերի քննարկման հարթակ, կունենա խորհրդատվական դեր եւ կստանձնի Արցախի նախագահի լիազորությունների որոշ մասի կատարումը:
Նա ասել է, որ Արայիկ Հարությունյանը համաձայնել է իր առաջարկին: Քաղաքական շրջանակներում համոզված են, որ այդ կոմիտեն «Օպերատիվ շտաբ-2» է դառնալու:
Առաջինի հիմնադիրը, հիշեցնենք, Ռուբեն Վարդանյանն էր, այն քննադատությունների թիրախ դարձավ, քանի որ Վարդանյանը հավաքել էր իր մարդկանց եւ պետական ապարատին պարտադրում էր կատարել շտաբի որոշումները։ Հիմա խորհրդատվական մարմինը, ըստ էության, լինելու է ապագա պետնախարարի կուրացիայի ներքո, նաեւ դրա կազմն է ուրվագծվում` կընդգրկվեն մարդիկ, որոնք պետնախարարի համար քաղաքական հենարան կդառնան:
Անունների թվում, նշվում են, բնականաբար, Տիգրան Պետրոսյանի, Արթուր Օսիպյանի, առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանի եւ այլոց անունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ոչ հիմա, ապա երբ պետք է գործեի․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի պետնախարար դառնալու որոշման մասին
Ֆրանսիական Le spectacle du monde պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վա...
Ով կզոհաբերվի ՔՊ-ականններից. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Թիմակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը հասել է գագաթնակետին, իրավապահ աղբյու...
Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան
Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժող...
Արցախում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը մեր ներքին գործն է. Ավանեսյան
Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է և որևէ կերպ չի կարո...