Ադրբեջանին կոչ ենք անում բացել Լաչինի միջանցքը․ կանադացի պատգամավոր
Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Համայնքների պալատին ներկայացված միջնորդությունն ընդունվել է միաձայն: Այս մասին հաղորդում է Կանադայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը:
«Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միաձայն ընդունել է պատգամավոր Ստեֆան Բերժերոնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, երաշխավորել տեղաշարժի ազատությունը և խուսափել հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից», - նշված է Կանադայի Հայ դատի հանձնախմբի Twitter-ի էջում տարածված հաղորդագրությունում։
Միջնորդությունը կուղարկվի Համայնքների պալատ, նաև կառավարությունից պատասխան կպահանջվի։
Կանադայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել պատգամավոր Ստեֆան Բերժերոնին, ինչպես նաև հանձնաժողովի բոլոր անդամներին «այս հրատապ հարցում ցուցաբերած աջակցության համար»:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանի հայտարարությունը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդ...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Միրզոյանի այցը Թուրքիա
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա։ «Ես ինձ իրավուն...
Դատարանը բավարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնոր...
Այսօր Հայաստան է ժամանելու 100 դիտորդ, այդ թվում՝ 8 ժանդարմ և 15 գերմանացի ոստիկան
ԵՄ երկրներից այսօր Հայաստան է ժամանելու մոտ 100 դիտորդ, այդ թվում՝ ֆրանսիական ժանդարմերիայի 8 սպա (նրանք գտնվում են ՆԳՆ-...