Սուրենյանցը խոսել է Վոլոդինի՝ երկիրը կորցնելու հայտարարության մասին
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Վոլոդինի հայտարարության հիմնական թիրախը ո՛չ Հայաստանն է, ո՛չ էլ Ադրբեջանը, այլ առաջին հերթին՝ տարածաշրջանում արևմտյան ակտիվությունը, որը հենց ԱՄՆ պետքարտուղարության բնորոշմամբ՝ ուղղված է ռուս- իրանական համագործակցության դեմ: Մոսկվան «կարմիր գիծ» է սահմանում՝ Ռուսաստան-Արևմուտք գլոբալ հակադրության համատեքստում՝ կոշտ ուղերձներ ուղարկելով նաև Երևան ու Բաքու:
Հիշեցնենք՝ երկուշաբթի օրը ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավար Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է եվրոպական կառույցներին, մասնավորապես՝ Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը ներգրավելու փորձերի մասով։ Այս մասին գրում է interfax.ru-ն։
«Եկեք սկսենք նրանից, որ կա որոշում պետությունների ղեկավարների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով, մենք առաջնորդվելու ենք դրանով և մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այդ պայմանավորվածությունները լինեն։ Եվ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»,- Վոլոդինի խոսքերը մեջբերել է Պետդումայի պաշտոնական կայքը։ |
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն Հայաստանի «թիկունքին կանգնել»․ Սիդորով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն Հայաստ...
Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռո...
Թուրքական լրատվականը նշում է, թե 57 հայ փրկարար է մեկնել Թուրքիա․ Հայաստանից հերքում են
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել է թուրքական Milliyet լրատվականի հոդվածով, որում ասվում է, թե Հայա...
Կառավարության որոշմամբ՝ Հայաստանը փրկարարներ կուղարկի Թուրքիա․ Tert. am (ոչ պաշտոնական)
Հայաստանը կաջակցի Թուրքիային՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում, այս մասին գրում է Tert. am-ը՝ հղում անելով իր տ...