Կանադան, ինչպես Ֆրանսիան, իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ Բելառուսից

Ֆրանսիային հետեւելով՝ Կանադան իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Բելառուս, իսկ նրանց, ովքեր արդեն այնտեղ են, անհապաղ հեռանալ երկրից, նշվել է Կանադայի ԱԳՆ-ի նախազգուշացման մեջ։

 

«Խուսափեք Բելառուս ցանկացած ուղեւորությունից՝ տեղի օրենքների կամովին կիրառման ու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ զինված հակամարտության վտանգի պատճառով»,- ասված է հաղորդագրությունում։

 

Կանադայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ Բելառուսում հյուպատոսական ծառայություններ մատուցելու Կանադայի դեսպանության հնարավորությունները «չափազանց սահմանափակ են», եւ կոչ են արել քաղաքացիներին հեռանալ կոմերցիոն ճանապարհով։

 

Այս հորդորի պատճառների շարքում նախարարությունը նշել է հակամարտությունն Ուկրաինայում, անկայուն քաղաքական իրավիճակը երկրում 2020թ. բողոքներից հետո, խարդախությունների եւ թալանի աճը, ինչպես նաեւ ահաբեկչությունների սպառնալիքը։

 

Այն քաղաքացիներին, որոնք, այնուամենայնիվ, կորոշեն մնալ Բելառուսում, ԱԳՆ-ն խորհուրդ է տվել հետեւել «արժանահավատ լուրերին», ամեն օր վերանայել «անվտանգության անձնական պլանները», ունենալ դեղերի պաշար եւ կանխիկ դրամ ու պատրաստ լինել թաքնվելու անվտանգ տեղում։

 

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ևս հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից:  

Քաղաքականություն

Պատահարներ