Հասարակություն
Արցախում նկատվում է տաքսի ծառայությունների մատուցման գների բարձրացում․ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած վառելիքի ու սեղմված գազի սղության պատճառով նկատվում է տաքսի ծառայությունների մատուցման գների բարձրացում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ելնելով խնդրի հրատապությունից՝ օպերատիվ շտաբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են տաքսի ծառայություններ մատուցող մի խումբ անհատ վարորդների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մինչև շրջափակումը գործող գները պետք է պահպանվեն՝ անկախ գոյություն ունեցող դժվարություններից:
Հաղորդագրության մեջ նաև նշված է․
«Բնակչությանը հորդորում ենք տաքսի ծառայությունների կողմից անհիմն գնաճ նկատելու դեպքում զանգահարել օպերատիվ շտաբում գործող 119 համարով գործող թեժ գիծ և տեղեկացնել խնդրի մասին»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին․ Հալեպում ՀՀ հյուպատոսություն
Որպես անհետ կորած համարվող 15-ամյա Նանարը հայտնաբերվել է
Ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել
Թուրքական գյուղի 130 տներից 120-ը դարձել են բնակության համար այլևս անպիտան․ ի՞նչ են պատմում գյուղացիները
Ավելին Հասարակություն բաժնից
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
Քննարկվում է Ամիրյան փողոցի անվանափոխությունը
ՔԿ-ն՝ թիվ 8 ավտոբուսի վարորդի դանակահարության մասին
Անձրևները չեն դադարի․ ինտենսիվ տեղումներ են սպասվում
5.0