«Համերի» վարորդը նախկինում եղել է հոգեբուժարանում, ապա տեղափոխվել հիվանդանոց, որտեղից էլ փախել է
Գ․ Սահրադյանը նախկինում եղել է Նուբարաշենի հոգեբուժարանում, ապա երբ հոգեբուժարանից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, նա այդ հիվանդանոցից դիմել է փախուստի, հայտնում է Shamshyan.com-ը։
Հիշեցնենք, որ պարեկները մի քանի ծառայողական ավտոմեքենաներով հետապնդել էին Hummer-ին, որը երթևեկել էր մայթերով, անգամ մայթով մտել էր ՀՀ կառավարության գլխավոր մուտքի մոտ, որտեղ վրաերթի էր ենթարկել Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանին, ապա դարձյալ չենթարկվելով պարեկների «Կանգ առ» հրահանգին, մի քանի ավտոմեքենաներ ջարդելով՝ դիմել էր փախուստի։
Ի վերջո ոստիկաններին հաջողվել է բռնել և ձերբակալել նրան: