Բոլոր 12 հարկերը մի ակնթարթում փլուզվել են. Թուրքիայում ձերբակալել են Հաթայ նահանգի շենքի ճարտարապետին
Թուրքիայում Հաթայ նահանգի բնակելի համալիրի գլխավոր ճարտարապետին ձերբակալել են օդանավակայանում: Բնակելի շենքը բառացիորեն փլուզվել է երկրաշարժի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Բնակելի համալիրի 250 բնակարանի վաճառքի համար միլիոնավոր լիրա ստացած գլխավոր ճարտարապետը` Մեհմեդ Յաշար Չոսքունը, ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ Չեռնոգորիա թռչելու փորձի ժամանակ։ Հեռանալու արգելքը պարտադրվել է Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչ ոք չի խուսափելու պատժից այն անփութության համար, որը հանգեցրել է շենքերի փլուզմանը երկրի հարավ-արևելքում ավերիչ երկրաշարժի ժամանակ։
Համալիրը կառուցվել է 2012թ.: Դրանում բնակարաններն արժեն 1,5 միլիոնից մինչև 3 միլիոն լիրա (2012 թվականի փոխարժեքով 800 հազարից մինչև 1,6 միլիոն դոլար)։ Բոլոր 12 հարկերը մի ակնթարթում փլուզվել են՝ չդիմանալով տարերքի ազդեցությանը։ Շինարարական ընկերության համասեփականատեր, ինժեներ Չոքսունի եղբոր գտնվելու վայրը դեռ հայտնի չէ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին․ Հալեպում ՀՀ հյուպատոսություն
Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին։ Այս մասին տեղեկացնում է Հալեպում ՀՀ հյուպատ...
Ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապե...
Երկրաշարժի դեպքում Ստամբուլում առնվազն 90 հազար շենք փլուզման վտանգի տակ է. քաղաքապետ
Ստամբուլում առնվազն 90 հազար շենք փլուզման վտանգի տակ է երկրաշարժի դեպքում: Այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ Էքրե...
«Արևմուտքում մարդասիրություն չկա և չի եղել ոչ հիմա, ոչ անցյալում». Սիրիայի նախագահ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Արևմուտքն առաջնահերթություն է տալիս քաղաքականությանը, քան հումանիտար իրա...