«Արևմուտքում մարդասիրություն չկա և չի եղել ոչ հիմա, ոչ անցյալում». Սիրիայի նախագահ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Արևմուտքն առաջնահերթություն է տալիս քաղաքականությանը, քան հումանիտար իրավիճակին, հայտնում է SANA-ն։ Նրա խոսքով` Արևմուտքում մարդասիրություն չկա և չի եղել ոչ հիմա, ոչ անցյալում։
Գործակալությունից հայտնել են, որ այսօր՝ փետրվարի 10-ին, նա այցելել է երկրաշարժից տուժած Հալեպի նահանգի հիվանդանոց, ինչպես նաև մասնակցել փլատակների հեռացմանը:
Հիշեցնենք` Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում մինչև 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, նույն օրը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։ Վերջին տվյալներով՝ Սիրիայում կա 3317 զոհ և ավելի քան 5 հազար վիրավոր, Թուրքիայում՝ 18342 զոհ և 72424 վիրավոր։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին․ Հալեպում ՀՀ հյուպատոսություն
Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին։ Այս մասին տեղեկացնում է Հալեպում ՀՀ հյուպատ...
Ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապե...
Բոլոր 12 հարկերը մի ակնթարթում փլուզվել են. Թուրքիայում ձերբակալել են Հաթայ նահանգի շենքի ճարտարապետին
Թուրքիայում Հաթայ նահանգի բնակելի համալիրի գլխավոր ճարտարապետին ձերբակալել են օդանավակայանում: Բնակելի շենքը բառացիորեն...
Երկրաշարժի դեպքում Ստամբուլում առնվազն 90 հազար շենք փլուզման վտանգի տակ է. քաղաքապետ
Ստամբուլում առնվազն 90 հազար շենք փլուզման վտանգի տակ է երկրաշարժի դեպքում: Այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ Էքրե...