77 համարի «Գազելի» վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում. փրկվել է 12 քաղաքացու կյանք
Այսօր՝ փետրվարի 10-ին պարեկները մայրաքաղաքում ծառայության ընթացքում նկատել են՝ թիվ 77 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդը ավտոմեքենան վարում է անկանոն։
Տեղում նույն վաշտի պարեկներ Վազգեն Զաքարյանն ու Արշալույս Ղուկասյանը Աբովյան փողոցում կանգնեցնում են «Գազելը» ու վարորդին ենթարկում սթափության փորձաքննության, հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ վարորդը` Երևանի բնակիչ 69-ամյա Միխայիլ Ղուլյանը, եղել է խմած՝ խմածության ամենաբարձր աստիճանում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում հայ փրկարարների թալանի մասին լուրերը կեղծ են
Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը հերքում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում իր անունից...
Զամբակչյանների ընտանիքը Թուրքիայից դիմել ՀՀ կառավարությանը` հայրենադարձության խնդրանքով
Զամբակչյանների ընտանիքը՝ Կարապետն ու նրա տարեց ծնողները, հրապարակայնորեն դիմել են Հայաստանի կառավարությանը Թուրքիայից՝ հ...
ՆԳՆ սեյսմիկ ծառայությունը տեղեկացնում է` անել հետևյալ քայլերը երկրաշարժի ժամանակ
ՆԳՆ սեյսմիկ ծառայությունը ուղեցույց է մշակել, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ: Ուղեցույցում մասնավորապե...
Թուրքիան օդային միջանցք կստեղծի տարբեր երկրներից փրկարարների ժամանման նպատակով
Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են հատուկ օդային միջանցք ստեղծելու մասին, որով այլ երկրներից փրկարարները կտեղափոխվեն...