Հայաստանի նահանջը միջազգային հակակոռուպցիոն զեկույցի համաթվում անհանգստացնող ահազանգ է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից օրեր առաջ հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցին, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը որոշակի նահանջ է գրանցել։
«Սա շատ կարևոր ցուցիչ է մեզ համար և հակակոռուպցիոն մեր ռազմավարության մեջ մենք այս ցուցիչում առաջընթաց արձանագրելու շատ հստակ նպատակադրում ունենք։ Եվ մինչև 2026 թվականը որոշակի գործողությունների պլան ունենք։ Այս ցուցիչի թեկուզ ոչ շատ մեծ, թեկուզ ոչ շատ նշանակալի նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը կառավարության նիստ է հրավիրել «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան
Հոկտանյանին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, Բարձագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին՝ հասկանալու թե ինչն է նման հետընթացի պատճառը։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը, համաձայն որի՝ Հայաստանը թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր, և այժմ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-ի փոխարեն։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարության որոշմամբ՝ Հայաստանը փրկարարներ կուղարկի Թուրքիա․ Tert. am (ոչ պաշտոնական)
Հայաստանը կաջակցի Թուրքիային՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում, այս մասին գրում է Tert. am-ը՝ հղում անելով իր տ...
Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել վերջերս: Այս մասին Բեռլինում իր գեր...
Թուրքական լրատվականը նշում է, թե 57 հայ փրկարար է մեկնել Թուրքիա․ Հայաստանից հերքում են
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել է թուրքական Milliyet լրատվականի հոդվածով, որում ասվում է, թե Հայա...
Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռո...