ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի փողոցները մաքրելու համար լրացուցիչ աղ են ներկրում
Փետրվարի 5-ին տեղումները Երևանում դադարել են ժամը 12.30-ի սահմաններում, մինչ այդ անձնակազմն աշխատել է: Լույս 6-ի գիշերը եևս աշխատել ենք, որևէ խնդիր չի առաջացել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշերը ժամը 4-ին, հիմնական սառածության հետ կապված: Մեկ ահազանգ ենք ունեցել Դավիթ Բեկի փողոցից, մնացած բոլոր փողոցները բանուկ են եւ բաց: Երեկ ցերեկը ամբողջությամբ աշխատել են երկրորդային փողոցների եւ շենքեր տանող ճանապարհների մշակմամբ:
Քանի որ լարվածությունը պահպանվելու է մինչեւ փետրվարի 10-ը, հիմա աղի ներկրման հարցերով են զբաղված, լրացուցիչ քանակությամբ աղ են բերում: Բոլորը գիտեն, որ հիմա աղի քանակությունը խառնուրդի մեջ ավելի շատ է, քան կարմիր ավազի մեջ: Մինչև -7 աստիճանի համար դա բավարար է»,-ասաց նա՝ հավելելով, որ ամբողջ համակարգը լարված աշխատում է:
Իր հերթին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց ուշադիր լինել, որ համատիրությունները բակային տարածքների մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնեն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգել են փլատակներում մնացած անձանց և ծաղրել․ Թուրքիայում երկու անձ է ձեռբակալվել
Թուրքական Hürriyet լրատվականը հայտնում է ՝ թուրք իրավապահները ձերբակալել են Ստամբուլի երկու բնակիչների, ովքեր ծաղրել էին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը տաքսի է գողացել՝ ուղեւորով․ ՌԴ
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի ոստիկանությունը փնտրում է անհայտ տղամարդուն, ով երկու ժամվա ընթացքում գողացել է երկու մեքենա,...
Ըստ հրդեհից զոհվածների ծնողների՝ զինվորները տիրապետել են որոշակի ինֆորմացիայի և լիկվիդացվել․ փաստաբան
Փաստաբան Նորայր Նորիկյանը, ով հանդիսանում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում բռնկված հրդեհից զոհվածների ծնողներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրիայի հայ համայնքի ցույցը՝ ի պաշտպանություն արցախցիների
Սիրիայի հայ համայնքը ցույց է կազմակերպել՝ ի պաշտպանություն շրջափակման մեջ հայտնված արցախցիների։ Ցուցարարները կոչ են...