Պուտինը խոստացել է չսպանել Զելենսկուն. ինչ է հայտարարել Իսրայելի նախկին վարչապետը
Իսրայելի նախկին վարչապետը հայտարարել է, որ Պուտինը խոստացել է իրեն՝ չսպանել Զելենսկուն:
Իսրայելական 12-րդ ալիքին տված հարցազրույցում Նաֆտալի Բենեթը, որը գլխավորել է երկրի կառավարությունը 2021-2022 թվականներին, պատմել է, որ այդ հարցը քննարկել Է ՌԴ նախագահի հետ, երբ Մոսկվա էր ժամանել 2022 թվականի մարտին։ Բենեթի կողմից YouTube-ի իր ալիքում հրապարակված հարցազրույցում նա ասել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Զելենսկին խնդրել է իրեն կապ հաստատել ՌԴ նախագահի հետ։
Բենեթի խոսքով՝ Պուտինի հետ հանդիպումից հետո նա զանգահարել է Զելենսկիին, որը թաքնվում էր բունկերում և փոխանցել Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցի բովանդակությունը։ Տեղեկանալով Պուտինի խոստման մասին՝ Զելենսկին վերադարձել է գրասենյակ և այնտեղ տեսահոլովակ նկարահանել։
Բենեթը, ով հատուկ գործողության սկզբում հանդես էր գալիս որպես միջնորդ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև, ասել է, որ բանակցություններն չեղարկվել են արևմտյան երկրների կողմից։
Իսրայելի նախկին վարչապետը հավելել է, որ իր բոլոր գործողությունները համաձայնեցված են եղել ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ։
Նմանատիպ հոդվածներ
«Ղրիմը հետ կվերցվի». Պենտագոնի մամուլի խոսնակ
«Մենք GLSDB ռումբեր (փոքր տրամագծով ամերիկյան ռումբեր) կտեղափոխենք Ուկրաինա, ինչը թույլ կտա նրանց ավելի երկար հեռավ...
Մոլդովայի նախագահն ասել է, որ «լուրջ քննարկումներ» են ընթանում ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ
Մոլդովայում «լուրջ քննարկումներ» են ընթանում այնմասին, թե արդյոք երկիրը պետք է հրաժարվի իր սահմանադրությամբ ամրագ...
Ինչու են Մոսկվայի տանիքներին ՀՕՊ համակարգեր տեղադրվել. BBC News
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) իր ամենօրյա զեկույցում գրում է Մոսկվայում հակաօդային պաշտպանության հ...
Բաքուն խաղաղ բանակցությունների առաջարկությունները Երևանի հետ փոխանակվում է առցանց ձևաչափով. Բայրամով
Ադրբեջանը Հայաստանի հետ «առցանց դիվանագիտության» է անցել՝ բանակցությունների անցկացման շրջանակներում, հայտարարել է Ադրբեջ...