ՌԴ–ն չպետք է պարտվի Ուկրաինայում. Տրենինը բացատրել է հետևանքները ՀՀ–ի և մյուսների համար
Ռուսաստանի պարտությունը գլոբալ ապակայունացում կարող է առաջացնել, որը կանդրադառնա նաև Հայաստանի վրա․ ռուս քաղաքագետ Տրենին։ Փոխանցում է «SputnikԱրմենիան»։
«Ուկրաինական հակամարտության ելքից շատ բան է կախված Եվրասիայում, այդ թվում նաև Կովկասում։ Ռուսաստանի հաղթանակի արդյունքում, որը միանգամայն սպասելի է ռեսուրսների, մոտիվացիայի և խաղադրույքների տեսանկյունից, իրավիճակը Եվրասիայում ավելի կայուն կլինի։ Հաղթանակը նոր հնարավորություններ կստեղծի Ռուսաստանի համար հանդես գալու որպես համակարգաստեղծ տերություն։ Իսկ եթե դա տեղի չունենա, ապա մեզ սպասում են նոր հակամարտություններ և անկայունություններ, այդ թվում` Հարավային Կովկասում»,-նշել է Տրենինը։
«Երևանը ցանկություն ունի դիմել այլ հնարավոր դաշնակիցների և պոտենցիալ գործընկերների, դրանում դատապարտելի ոչինչ չկա։ Բայց որոշում կայացնելը շատ կարևոր է։ Ռուսաստանը ուշադիր հետևելու է, թե ինչ է կատարվում Հայաստանում»-, ասել է քաղաքագետը։
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են ճանապարհներն ապաշրջափակելու գինը մեզ համար ավելացնել. Նիկոլ Փաշինյան
Տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումն էականորեն...
ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում
2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ս.-ն 2018 թվականի հունվարին Նախարարության հ...
Դատարանը բավարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնոր...
Մենք կոչ ենք արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Նեդ Փրայս
«Մենք շարունակում ենք ուղիղ քննարկումները Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ թե երկկողմ ձևաչափով և թե գործընկերների հետ։ Այդ գո...