Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը քննադատել է Մակրոնին. հայտնի է՝ որն է պատճառը
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին խստորեն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Փարիզում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Իրանի մասին ոչ կառուցողական արտահայտությունների համար: Տեղեկատվությունը հաղորդում է Tasnim-ը։
Նա հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը ռեժիմի վարչապետի հետ, որն աշխարհում հայտնի է որպես կազմակերպված ահաբեկչության, բռնության, կոտորածի եւ Արեւմտյան Ասիայում, այդ թվում՝ Պաղեստինում, ճնշված կանանց ու երեխաների տեղահանման չարագուշակ երեւույթի մարմնացում, ափսոսանքի ու դատապարտման է արժանի»։
Քանանիի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահը քննադատում է Իրանի խաղաղ միջուկային գործունեությունն այն ժամանակ, երբ նա, ըստ երեւույթին, մոռացել է, որ Իսրայելն ունի տասնյակ միջուկային մարտագլխիկներ, բայց չի հանդուրժում որեւէ միջազգային վերահսկողություն եւ, ունենալով օկուպացիայի եւ ռազմական ագրեսիայի մռայլ ռեկորդ, ամենալուրջ սպառնալիքն է տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության եւ անվտանգության համար:
Իրանի արտաքին գործերի նախարարության ներայացուցիչը նշել է, որ Ֆրանսիայի համար տեղին կլիներ աշխարհին տեղեկացնել այն մասին, թե «ինչպես են սիոնիստական ռեժիմի ահաբեկիչները ձեռք բերել միջուկային զենքի հասանելիություն, այլ ոչ թե կեղծ մտահոգություն հայտնել Իրանի խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ, որը գտնվում է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո»։
Քանանին ֆրանսիացի պաշտոնյաներին խորհուրդ է տվել ուղղել իրենց «սխալ» մոտեցումը, վերադառնալ փոխադարձ հարգանքի սկզբունքին եւ դադարեցնել վնաս հասցնել երկկողմ կապերին:
Հաղորդվում է, որ Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ Իրանի միջուկային գործունեությունն «անխուսափելիորեն հետեւանքներ կունենա»։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին: «Վշտացած եմ Թուրքիայո...
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդ...
Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեա...