ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինական հետախուզական օդապարիկ` ԱՄՆ-ի երկնքում. Պենտագոնը հաստատո՞ւմ է

Պենտագոնը հաստատել է ԱՄՆ-ի վրա ենթադրյալ չինական հետախուզական օդապարիկի հայտնաբերումը և նշել, որ վերջին մի քանի տարիներին արձանագրել է նման սարքերի օգտագործում։  Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության խոսնակ Պատրիկ Ռայդերի՝ հինգշաբթի հրապարակած հայտարարության մեջ, գրում է ТАСС-ը։

 

«Միացյալ Նահանգների կառավարությունը հայտնաբերել և հետևում է մեծ բարձրությամբ հետախուզական օդապարիկին, որը ներկայումս թռչում է Ամերիկայի մայրցամաքի վրայով»,- նշվում է փաստաթղթում։  Ռայդերի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը, «շարունակում են ուշադիր հետևել» օդապարիկին և դրա շարժին։

 

«Փուչիկը ներկայումս շարժվում է զգալիորեն ավելի բարձր, քան կոմերցիոն օդային ճանապարհորդությունները, և որևէ ռազմական կամ ֆիզիկական վտանգ չի ներկայացնում գետնի վրա գտնվող մարդկանց համար», - ասել է Ռայդերը: 

 

Նշվում է, որ վերջին մի քանի տարիներին` օդապարիկը հայտնաբերելուց հետո, ԱՄՆ իշխանությունները անմիջապես գործողություններ են ձեռնարկել կանխելու կարևոր տեղեկատվության հավաքագրումը:

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով Պենտագոնին, հայտնել էին ենթադրաբար չինական հետախուզական օդապարիկի հայտնաբերման մասին, որը շարժվում է ԱՄՆ-ի հյուսիսային մասի վրայով։