Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այդ մասին սոցիալական X հարթակում հայտնել է Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորը։
«Նախագահ Թրամփը հենց նոր զրուցել է վարչապետ Մոդիի հետ»,- գրել է դիվանագետը՝ չհստակեցնելով զրույցի բովանդակությունը։
Նշենք, որ հեռախոսազրույցից մեկ օր առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանը կսկսի գնել վենեսուելական նավթ։ Այս հայտարարությունը հնչել էր էներգակիրների շուրջ Վաշինգտոնի և Նյու Դելիի հարաբերությունների ֆոնին։
Դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ նախագահը զգուշացրել էր, որ Հնդկաստանը կշարունակի վճարել «հսկայական» մաքսատուրքեր, եթե չհրաժարվի ռուսական նավթի գնումներից։ Թրամփի խոսքով՝ նա այդ հարցով զրուցել էր Նարենդրա Մոդիի հետ, և վերջինս նրան ասել էր, որ «չի պատրաստվում գործ ունենալ ռուսական նավթի հետ»։
Սակայն արդեն նոյեմբերի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանը «մեծամասամբ դադարեցրել է» ռուսական նավթի գնումները։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...