Գործընթացը խափանողները պատասխանատվության կենթարկվեն. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում խաղաղությանը, կայունությանը և երկրի տարածքային ամբողջականությանը նպաստող բոլոր քայլերը Անկարայի համար համարվում են ողջամիտ և ընդունելի։ Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիսում իրավիճակի կարգավորումը պետք է իրականացվի առանց արյունահեղության՝ «մեկ բանակ, մեկ պետություն, մեկ Սիրիա» սկզբունքի հիման վրա։
Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ խաղաղ գործընթացը խափանելու ցանկացած փորձ անպատասխան չի մնա։
Միևնույն ժամանակ Էրդողանը հայտարարել է Սաուդյան Արաբիա և Եգիպտոս նախատեսված երկօրյա այցի մասին։ Նրա խոսքով՝ «եղբայրական» երկրների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը, Գազայի հատվածի վերականգնման հարցերը, ինչպես նաև Իրանի շուրջ ճգնաժամի հետագա սրման կանխման հնարավոր ուղիները։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...