Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ «միջուկային հարցով» բանակցությունները
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է ամերիկյան կողմից ստանալ բանակցությունների առաջարկներ՝ կապված միջուկային ծրագրի հետ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ պատերազմից հնարավոր է խուսափել, եթե Վաշինգտոնը հրաժարվի «սպառնալիքներից և մեծամտությունից», իսկ Սպիտակ տան առաջարկները ներառեն «բանական և ընդունելի պայմաններ»։
Շամխանին ընդգծել է, որ քննարկումները ներկայումս գտնվում են սկզբնական փուլում։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը նվազեցնել 60 տոկոսից մինչև 20 տոկոս՝ ԱՄՆ-ի կողմից համապատասխան զիջումների դիմաց։ Սակայն, նրա խոսքով, Թեհրանը չի պատրաստվում իր միջուկային պաշարները դուրս բերել երկրի սահմաններից։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...