Զելենսկին հայտարարել է ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պաշտոնապես ճանաչել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այդ մասին նա հայտնել է իր երեկոյան ուղերձում։
«Մենք Ուկրաինայում արդեն ընդունել ենք այդ որոշումը և ԻՀՊԿ-ն ճանաչել ենք ահաբեկչական կազմակերպություն։ Մեզ համար այս հարցը փակված է։ Աշխարհի բոլոր ահաբեկիչները արժանի են նույն վերաբերմունքին և դատապարտմանը․ ոչ մեկը չպետք է հաղթի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին որոշումն արդեն հրապարակվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՍԲՈւ) պաշտոնական կայքում։ Ընդհանուր առմամբ, ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառված է 27 կազմակերպություն։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...