ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանը` ԱՄՆ երկնքում հայտնաբերված հսկայական հետախուզական օդապարիկի մասին
Պեկինը կոչ է արել չուռճացնել աղմուկն ԱՄՆ տարածքի վրայով իբր չինական հետախուզական օդապարիկի հայտնաբերման պատճառով։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգն առաջարկել է սպասել միջադեպի բոլոր փաստերի պարզմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ուզում եմ շեշտել, որ շահարկումներն ու շփոթությունները, քանի դեռ փաստերը հայտնի չեն, կարգավորման ճիշտ ճանապարհը չէ», - ասել է նա:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը մի քանի օր երկրի հյուսիսային մասում հետևում է հետախուզական օդապարիկին: ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ 3 ավտոբուսի մեծությամբ օդապարիկը արձակել է Չինաստանը:
Օդապարիկը հայտնաբերել են չորեքշաբթի՝ հունվարի 31-ին, Մոնտանայի Բիլինգս քաղաքի երկնքում, նա թռել-անցել է նաև Ալեուտյան կղզիների և Կանադայի վրայով։
Պենտագոնի անանուն բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ օդապարիկը դեռ գտնվում է ԱՄՆ-ի երկնքում, սակայն հրաժարվել է հայտնել դրա գտնվելու ստույգ վայրը:
Պենտագոնը գործողության բոլոր տարբերակները ներկայացրել է նախագահ Ջո Բայդենին. վերջինս առաջարկել է խոցել այն։ Սակայն Պենտագոնն առարկել է՝ պատճառաբանելով, որ երեք ավտոբուսի մեծությամբ օդապարիկի բեկորները վտանգ կներկայացնեն «գետնին գտնվող մարդկանց անվտանգությանը»։
Նախարարության բարձրաստիճան պաշտոնյան պարզաբանել է, որ օդապարիկը վտանգ չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար։
«Մեր գնահատմամբ՝ այս գունդը սահմանափակ հավելյալ արժեք ունի հետախուզական տվյալների հավաքման առումով… Այնուամենայնիվ, մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանվելու օտարերկրյա հետախուզության կողմից գաղտնի տեղեկատվության հավաքագրումից», - ասել է անանուն պաշտոնյան:
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ 2022 թվականի օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պատալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին այցելել էր Թայվան, որը Չինաստանի իշխանությունները համարում են իրենց տարածքը։ Հունվարին ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդային շարժունակության հրամանատարության ղեկավար Մայք Մինիհանը կանխատեսել է ուղիղ բախում Չինաստանի հետ 2025 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀՀ-ն տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները». Լավրով
Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի հանդարտեցման վերաբերյալ, ՀԱՊԿ-ը նույնպես պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ եք, արա դուք, եկել դատավարություն եք անում». Արսենյանի կոշտ ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը
Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞նչ ապառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաց քննարկումների ժամանակ ուզում են մարդկանց ցույց տալ, թե իրենք «ամենակռուտոյ» տեղեքն են. Քոչարյանը` ընդդիմադիրների մասին
Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր փակ քննարկում, որին մասնակցել է նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ՀՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 90 մլն-անոց Թուրքիայի վրա՞ հարձակվենք, մենք ուզում ենք մեր «յորղանի գյորա» խնդիրը լուծել. Սիմոնյան
Մենք հիմա ուզում ենք Հայաստանի անվտանգությունն ապահովել, երբ ասում եք՝ Թուրքիան թշնամի է, թե թշնամի չէ, երեկ դրան պարոն...