Թուրքիայի ներքին գործերի նախարարն Արևմուտքին մեղադրել է «հոգեբանական պատերազմ» վարելու մեջ
Արևմտյան երկրները «հոգեբանական պատերազմ» սկսեցին Թուրքիայի դեմ՝ փակելով դիվանագիտական ներկայացուցչությունները ահաբեկչական սպառնալիքի պատրվակով։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։ Նախարարն ասել է․ «Ամերիկան և Արևմուտքը չեն ցանկանում Թուրքիայի ազատությունն ու անկախությունը, և նրանք սկսեցին այս հոգեբանական պատերազմը այն օրը, երբ մենք հայտարարեցինք, որ նախատեսում ենք ընդունել 60 միլիոն զբոսաշրջիկների և ստացել ենք 46 միլիարդ դոլար զբոսաշրջության եկամուտ»:
Նրա խոսքով՝ Թուրքիայում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները փակող երկրներից որևէ մեկը չի կապվել իրենց անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունների հետ։
Ավելի վաղ Գերմանիան, հետևելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային, զգուշացրել էր իր քաղաքացիներին Թուրքիայում հնարավոր ահաբեկչությունների մասին։ Մինչ այս Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Անկարան դատապարտում է Դանիայում Ղուրանի այրումը և կոչ է անում եվրոպական վարչակազմերին արձագանքել նման գործողություններին։
Ավելի վաղ էլ թուրքական TRT լրատվական գործակալությունը հայտնել էր, որ շվեդ քաղաքական գործիչ Ռասմուս Փալուդանը Դանիայի մայրաքաղաքում մզկիթի դիմաց Ղուրան է այրել։ Ոստիկաններով շրջապատված քաղաքական գործիչը սաղավարտով հանրահավաք է անցկացրել Կոպենհագենի Դորտեվեյ թաղամասում ուրբաթօրյա աղոթքի ավարտից անմիջապես հետո։
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանով հակադարձել է Լավրովի հայտարարությանը
Ինչպես ավելի վաղ Auroranews-ը գրել էր, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ծավալուն հարցազրույց է տվել, որ...
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Մարդու իրավունքների պ...
ԱՄՆ-ն ունի ուժեղ և միասնական Ռուսաստան․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողներին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշի...