Թուրքիայում Դանիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ
Թուրքիայի արտգործնախարարությունից այսօր կանչել են Անկարայում Դանիայի դեսպանին և Կոպենհագենում Ղուրանը պղծելու ակցիա անցկացնելու թույլտվության համար իրենց բողոքն են արտահայտել, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։
Հիշեցնենք, որ Ռասմուս Փալուդանը, ով նախկինում այրել էր Ղուրանը Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց, այսօր կրկնել է ակցիան Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան դիմաց:
Հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատանն այրել էին մահմեդականների սուրբ գիրքը՝ Ղուրանը, նախապես այդ գործողության համար Շվեդիայի իշխանություններից թույլտվություն ստանալով։ Թուրքիայի նախագահը հունվարի 23-ին հայտարարել է, որ Շվեդիան չպետք է հույս դնի Թուրքիայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի համար:
Երկուշաբթի օրը Հաագայում ևս ակցիա է կազմակերպվել, որի ընթացքում պոկել են Ղուրանի մի քանի էջ, այնուհետև այրել դրանք։
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը». ԵՄ ԱԳ խոսնակ
ԵՄ-ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է ՌԴ-ԵՄ մրցակցության պատանդ...
«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից». ՌԴ-ում ՀՀ դեսպան
«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից»․ այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրո...
Տեղի ունեցածն էլ ավելի է սրել առանց այն էլ բարդ հարաբերությունները. Ադրբեջանում Իրանի դեսպանը կիանչվել է երկրի ԱԳՆ
Հունվարի 27-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ կ...
Այսօր ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրա...