Քաղաքականություն

ՔՊ-ն քննարկե՞լ է, թե ում թեկնածությունը պետք է առաջադրի ՄԻՊ պաշտոնում. Ջուլհակյանը պատասխանում է

ՔՊ-ն քննարկե՞լ է, թե ում թեկնածությունը պետք է առաջադրի ՄԻՊ պաշտոնում. Ջուլհակյանը պատասխանում է
ՀՀ ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու համար քննարկումներ է անցկացնում՝ տարբեր անձանց շուրջ: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց…

ՀՀ ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու համար քննարկումներ է անցկացնում՝ տարբեր անձանց շուրջ: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ՝ անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ն քննարկե՞լ է, թե ում թեկնածությունը պետք է առաջադրի:

 

«Քննարկումներ եղել են: Եվ, որքանով ինձ հայտնի է՝ այս պահի դրությամբ դեռ չունենք որոշում»,-ասաց Ջուլհակյանը՝ վստահեցնելով, որ, եթե որոշում կայացվի, այդ մասին պատշաճ կերպով հաղորդագրություն կտարածեն:

 

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ իր անունը ևս շրջանառվում է որպես թեկնածու՝ Ջուլհակյանն ասաց՝ առաջին անգամ է լսում այդ մասին:

 

Հիշեցնենք` Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին, օրենսդրությամբ սահմանված կարգով, ՄԻՊ պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականը կրկնել էր նաև հունվարի 24-ին: 

Հունվարի 24-ին ԱԺ-ն ընդունել էր Գրիգորյանի հրաժարականը:

Նմանատիպ հոդվածներ

«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250