Շենգենյան այցագրերի ստացման գործընթացը կթվայնացվի

Schengen Visa Info պաշտոնական պորտալը տեղեկացնում է, որ Եվրամիությունը ցանկանում է պարզեցնել շենգենյան այցագրերի ստացման գործընթացը և մինչև 2026 թվականը ներդնել զբոսաշրջիկների համար փաստաթղթերի ներկայացման թվային ձևաչափ։ 
Նշվում է, որ հունվարի 31-ին ԵՄ խորհրդարանը հավանություն է տվել օտարերկրյա քաղաքացիների կողմից Շենգենյան գոտի այցելելու համար դիմելու ընթացակարգի արդիականացման առաջարկին։

Նախաձեռնության համաձայն՝ ԵՄ մուտք գործել ցանկացող ճանապարհորդները հնարավորություն կունենան առցանց դիմել այցագրի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի համար։ Այնուհետև, դիմումները կքննարկվեն մեկ առցանց հարթակում, իսկ անձնագրերում կպչուկները նախատեսվում է փոխարինել թվային տեղեկատվությամբ։

Եվրախորհրդարանը նշել է, որ մուտքի փաստաթղթերի ստացման ընթացակարգի թվայնացումը ոչ միայն կարագացնի գործընթացը և կնվազեցնի զբոսաշրջիկներից պահանջվող ջանքերը, այլև կապահովի պրակտիկայի միատեսակությունն ամբողջ Եվրամիությունում։

 

Քաղաքականություն

Պատահարներ