Հասարակություն

Թրամփը Պուտինի մասին խոսելով վարկաբեկել է ԱՄՆ հետախուզությանը

Unknown 1 րոպե 111 դիտում
Թրամփը Պուտինի մասին խոսելով վարկաբեկել է ԱՄՆ հետախուզությանը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի շատ վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քան ամերիկյան հետախուզությունում աշխատող «տականքներին», «Truth Social» սոցիալական ցանցում նրա ուղերձը մեջբերել է Newsweek-ը։

 

Ուղերձում նախկին նախագահը անդրադարձել է 2018 թվականին Հելսինկիում Պուտինի հետ հանդիպումից հետո իր արած մեկնաբանություններին, երբ նա ասել է, որ պատճառ չի տեսնում, որ Ռուսաստանը միջամտի 2016 թվականի ընտրություններին, չնայած Հետաքննությունների դաշնային բյուրոյի մեղադրանքներին:

 

«Հիշում եք Հելսինկիում մի լրագրողի, որն ինձ հարցնում էր, թե հիմնականում ում եմ ավելի շատ վստահում՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի՞ն, թե՞ մեր «հետախուզական» սրիկաներին: Այն ժամանակ ես զգում էի, որ մենք շատ վատ մարդիկ ունեինք ՝ ի դեմս Ջեյմս Քոմիի, Մաքքեյբի (որի կնոջը օգնում էր ծուռ Հիլարին)», - հրատարակությունը մեջբերում է Թրամփի խոսքերը։ 

 

Այնուհետ Թրամփը հարցրել է ընթերցողներին, թե ում կընտրեն՝ Պուտինի՞ն, թե՞ «այս տականքներին»:

 

Ռուսաստանը բազմիցս հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքներն իրենց գործերին խառնվելու, այդ թվում նաև՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրանք անվանել է «բացարձակապես անհիմն»։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով տարբեր երկրներում ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին, հայտարարել է, որ դա հաստատող փաստեր չկան։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250