Փարիզում 23 մարդ է բերման ենթարկվել կենսաթոշակային բարեփոխումների դեմ անկարգությունների ժամանակ

Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ անկարգությունների ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 23 մարդու, այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահներին։

 

Նշվում է, որ Փարիզում ժամը 18:15-ի դրությամբ (տեղի ժամանակով) 23 ցուցարար է բերման ենթարկվել։

 

Հիշեցնենք, որ այսօր հարյուր հազարավոր մարդիկ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում դուրս են եկել փողոց՝ բողոքելու կենսաթոշակային բարեփոխումների դեմ, սկսվել են բախումներ ոստիկանության հետ։

 

Ամենամեծ արհմիության՝ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիայի (CGT) գնահատականներով, երեքշաբթի Մարսելում անցկացվում է մեծ ցույց՝ մոտ 200 հազար մարդու մասնակցությամբ, Թուլուզում 80 հազարը փողոց է դուրս եկել, Նիցայում` 25 հազար ցուցարար։

 

2023 թվականի հունվարի 20-ին Ֆրանսիայի ութ խոշոր արհմիություններ կոչ արեցին անհնազանդության՝ կապված ֆրանսիական կառավարության մտադրության հետ՝ բարձրացնելու կենսաթոշակային տարիքը երկու տարով՝ 62-ից մինչև 64 տարեկան: 2022 թվականի դեկտեմբերի 18-ին Ֆրանսիայում ակտիվիստները զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպեցին Փարիզում։

Քաղաքականություն

Պատահարներ